ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները. Մյասնիկովիչ

 |armenpress.am|
19:42 - 12 մարտի, 2021

ԵԱՏՄ-ն ԵՄ-ից արդյունավետ է հաղթահարել համավարակի մարտահրավերները. Մյասնիկովիչ |armenpress.am|

armenpress.am:  Եվրասիական տնտեսական միության տնտեսությունն ավելի արդյունավետ է հաղթահարել COVID-19 hամավարակի մարտահրավերները, քան Եվրամիության երկրները:  «ԱՊՀ -30 տարի» միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

«2020 թվականի մարտահրավերները, որոնց թվում COVID-19 համավարակն էր և մասշտաբային տնտեսական ճգնաժամը, պահանջում են Եվրասիական տնտեսական միության եւ ԱՊՀ-ի ինտեգրացիոն կապերի կարևորության ավելի մեծ գիտակցում: 2020 թվականը բարդ տարի էր բոլոր առումներով ՝ ԵԱՏՄ ՀՆԱ -ն կրճատվել է 3,9 տոկոսով, մինչդեռ Եվրամիության ՀՆԱ -ն նվազել է 7,2 տոկոսով, - ասել է Մյասնիկովիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել