tert.am: Մարտի 11-ին և 12-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները, որոնք ամրագրված են 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում: Գոհունակությամբ նշվել է, որ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է, և իրավիճակը տարածաշրջանում հիմնականում կայուն և հանգիստ է: Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը բարձր են գնահատել շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի գործողությունները:

Անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցերին: Այս համատեքստում դրական է գնահատվել 3 երկրների փոխվարչապետերի կողմից համանախագահող աշխատանքային խմբի գործունեությունը: