Պետք չէ խուճապահար լինել ինչ–որ մեկ ամսվա կտրուկ գնաճից․ էկոնոմիկայի նախարար |tert.am|
14:38 - 12 մարտի, 2021

Պետք չէ խուճապահար լինել ինչ–որ մեկ ամսվա կտրուկ գնաճից․ էկոնոմիկայի նախարար |tert.am|

tert.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է գնաճի մասին՝ նշելով, թե կարիք չկա խուճապահար լինել։

«Պետք չէ խուճապահար լինել ինչ–որ մեկ ամսվա կտրուկ գնաճից, եթե նայենք, թե ինչ տենդենցներ են տեղի ունենում աշխարհում, ապա, իհարկե, շատ վատ է, որ գները աճում են, բայց նաև պետք է հասկանալ, թե որոնք են է դրա ֆունդամենտալ հիմքերը»,- ասել է նա։

Նախարարը նշել է, որ բազմաթիվ գործոններ են ազդում գների վրա, դա ոչ միայն Հայաստանի ներքին իրավիճակով է պայմանավորված, այլ նաև միջազգային շուկայով։ Նախարարն ասաց, որ ծովային բեռնափոխադրումների գները, ամբողջ աշխարհում սննդամթերքի գները կտրուկ ավելացել են, դրա համար դրա ազդեցությունը հայաստանյան շուկայի վրա էական է։

«Կենտրոնական բանկը և Կառավարությունը աշխատում են այն ուղղությամբ, որ հնարավորինս չհանդուրժեն կամ զսպեն գնաճը և այդ առումով Կենտրոնական բանկը գործիքակազմ ունի, որը կիրառում է»,– ասել է նա:

Էկոնոմիկայի նախարարը նշեց, թե կարծում է, որ հաջորդ ամիսներին դրական դինամիկա կտեսնենք, և գնաճը կվերադառնա թիրախային միջակայքի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել