armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը Երևանի և Բաքվի մոտ դրական տրամադրվածություն է նկատում Լեռնային Ղարաբաղի առնչությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շրջանակում:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք նկատում ենք ընդհանուր առմամբ կառուցողական տրամադրվածություն, որը դրսևորում են և՛ Բաքուն, և՛ Երևանը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքյաին խմբի շրջանակում»,- նշել է Զախարովան:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ եռակողմ աշխատանքային խմբի գլխավոր խնդիրը տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչումն է: