1lurer.am: Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, որոնք անցկացվելու են մարտի 15-18-ը, կրում են պլանային բնույթ և ռիսկեր չեն պարունակում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար: Այս մասին ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Սովորաբար զորավարժություններ անցկացնում են Հարավային Կովկասի բոլոր պետությունները, դա արվում է կանոնավոր կերպով, համապատասխան տեղեկությունները նախապես հաղորդվում են շահագրգիռ կողմերին: Մեր տեղեկություններով` այդ զորավարժությունները, ինչպես ասացի, պլանային բնույթ են կրում՝ ուղղված զորքերի մարտական ​​պատրաստվածության կատարելագործմանը և տարածաշրջանում կայունության և անվտանգության համար ռիսկեր չեն ստեղծելում»,- ասել է դիվանագետը:

Չորեքշաբթի Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարեց առաջիկա զորավարժությունների մասին, որոնց մասնակցելու է 10,000 զինծառայող: