Եվրախորհրդի ղեկավարի ներկայացուցիչը Վրաստան կմեկնի քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն աջակցելու համար
 |1lurer.am|
19:49 - 11 մարտի, 2021

Եվրախորհրդի ղեկավարի ներկայացուցիչը Վրաստան կմեկնի քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն աջակցելու համար |1lurer.am|

1lurer.am: Վրաստանում Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը վաղը՝ մարտի 12-ին, աշխատանքային այցով կմեկնի Թբիլիսի և կմասնակցի իշխանության ու ընդդիմության միջև երկխոսությանը: Այս մասին այսօր հայտարարել են Թբիլիսիում ԵՄ ներկայացուցչությունից՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

«Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը Թբիլիսի կայցելի մարտի 12-ին և այնտեղ կմնա մինչև մարտի 14-ը: Կուսակցությունների միջև երկխոսությանը մասնակցելուց բացի, Դանիելսոնը կհանդիպի նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և քաղաքացիական հասարակության երեք ներկայացուցիչների հետ»,- նշվում է ԵՄ ներկայացուցչության կայքի հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել