Սուգան եւ Բայդենը հայտարարել են Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի համագործակցության մասին |armenpress.am|
16:06 - 11 մարտի, 2021

Սուգան եւ Բայդենը հայտարարել են Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի համագործակցության մասին |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել են համագործակցությունը շարունակելու՝ երկու երկրների պատրաստակամության մասին՝ Ճապոնիայի տարածքների լիակատար վերականգնման համար, որոնք տուժել են 2011 թվականի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով: Այդ մասին ասված Է երկու ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը մարտի 11-ին հրապարակվել Է Ճապոնիայի կառավարության ղեկավարի դիվանատան կայքում։

Հաղորդագրության մեջ նաեւ ընդգծված Է, որ երկրու երկրների իշխանությունների եւ քաղաքացիական բնակչության սերտ փոխգործակցությունը հանուն Ճապոնիայի հյուսիս - արեւելքում տարերային աղետների հետեւանքների վերացման «վկայում Է» Տոկիոյի եւ Վաշինգտոնի միջեւ «անհողդողդ բարեկամության մասին»:

Ավելի վաղ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին ողբերգության տասներոդ տարելիցի առթիվ իր ուղերձում հայտարարել Է, որ ճապոնացի ժողովուրդը երբեք չի մոռանա, թե ինչպես են մյուս երկրներն իրեն օգնություն եւ աջակցություն ցույց տվել 2011 թվականի իրադարձությունների ժամանակ 2011 թվականին երկրաշարժը եւ ցունամին խլեցին առնվազն 18,4 հազար մարդու կյանք, եւս 3,7 հազարը մահացել Է հետագա տարիների ընթացքում սրված հիվանդություններից եւ այլ պատճառներից՝ կապված այն բանի հետ, ինչ նրանք վերապրել են:

Ամենամեծ վնասը հասցվել Է Մյագիի, Իվատեի եւ Ֆուկուսիմայի պրեֆեկտուրաներին: Վերջին պրեֆեկտուրան հայտնի դարձավ ամբողջ աշխարհում համանուն ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատճառով, որի հետեւանքների հետ Ճապոնիան ստիպված Է գործ ունենալ մինչ օրս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել