Կորոնավիրուսի բրիտանական շտամը, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 111 երկրում. ԱՀԿ |tert.am|
15:34 - 10 մարտի, 2021

Կորոնավիրուսի բրիտանական շտամը, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 111 երկրում. ԱՀԿ |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի VOC 202012/01 շտամը, որը հայտնի է ավելի արագ տարածվելու հատկությամբ, վերջին մեկ շաբաթում հայտանբերվել է ևս հինգ երկրներում:

Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչեկլով Առողջապահության համաշխարհային կազմկերպության ամենշաբաթյա համավարակաբանական տեղեկագիրը, այդ շտամով վարակման դեպքեր մինչ այժմ արձանագրվել են 111 երկրներում: Հետազոտությունների տվյալների համաձայն՝ այս շտամի վարակելու ունակությունը 36-75 տոկոսով ավելի բարձր է, քան SARS-CoV-2 կորոնավիրուսի սկզբնապես հայտնի շտամինը:

Նշվում է նաև, որ Հարավային Աֆրիկայում հայտնաբերված 501Y.V2 շտամը տարածվել է 58 երկրում, իսկ P.1 շտամը, որը հայտնաբերվել էր Բրազիլիայում և Ճապոնիայում, տարածվել է ևս 32 երկրում: Այս շտամները ևս ավելի արագ են տարածվում, քան «Քովիդ-19» վիրուսի նախնական տարբերակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել