Սիրիայում պայթյունի հետևանքով տուժել է հինգ երեխա

 |armenpress.am|
21:19 - 09 մարտի, 2021

Սիրիայում պայթյունի հետևանքով տուժել է հինգ երեխա |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի Հալեպ քաղաքում ահաբեկիչների գործի դրած ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով հինգ երեխա է վիրավորվել: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդել է «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքը:

«Մայսար թաղամասի բանջարեղենի շուկայի հարևանությամբ տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով հինգ երեխա ստացել է վիրավորում, նրանց մեջ կան նաև ծանր վիճակում գտնվողներ»,- նշել է հեռուստաալիքը:

Ահաբեկչական խմբավորումների անդամներն իրենց դիրքերը լքելուց առաջ ականապատել են այդ տարածքները: Մարտի 7-ին Համայում ականի պայթունի հետևանքով զոհվել էր ավելի քան 18 մարդ:     


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել