Աշխարհում յուրաքանչյուր երրորդ կինը ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության. ԱՀԿ
 |1lurer.am|
21:17 - 09 մարտի, 2021

Աշխարհում յուրաքանչյուր երրորդ կինը ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության. ԱՀԿ |1lurer.am|

1lurer.am: Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր երրորդ կինն իր ամբողջ կյանքի ընթացքում ենթարկվում է ֆիզիկական կամ սեռական բռնության: Այս հանցավոր վարքագիծը լայն տարածում է գտել հատկապես կորոնավիրուսի համավարակի ժամանակ: Այս մասին այսօր հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից՝ փոխանցում է Reuters գործակալությունը:

ԱՀԿ-ը բոլոր կառավարություններին կոչ է անում ամեն ինչ անել բռնությունները կանխարգելելու, տուժածներին օգնություն ցույց տվող ծառայությունների մատուցումը բարելավելու և տնտեսական անհավասարությունը կարգավորելու համար:

«Կանանց նկատմամբ բռնությունն էնդեմիկ է յուրաքանչյուր երկրում և մշակույթում, որն ահռելի վնաս է հասցնում միլիոնավոր կանանց ու նրանց ընտանիքներին»,-հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել