«Հայրենիքի փրկության շարժման» անդամները մտադիր են գիշերել Ազգային ժողովի մուտքի մոտ

 |armenpress.am|
20:31 - 09 մարտի, 2021

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները մտադիր են գիշերել Ազգային ժողովի մուտքի մոտ |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները մտադիր են գիշերն անցկացնել Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում: Շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց ավելի շատ վրաններ տեղադրել Դեմիրճյան փողոցում և ստեղծել պայմաններ՝ գիշերն այնտեղ անցկացնելու համար:

«Ավելացնում ենք մեր վրանները, պայմաններ ենք ստեղծում, որպեսզի կարողանանք մնալ այստեղ: Առավոտյան այս խորհրդարան որևէ պատգամավոր չի մտնելու, որովհետև իրենք այլևս անելիք չունեն»,- ասաց Սաղաթելյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել