Դոհայում նախատեսվում է Լավրով-Չավուշօղլու հանդիպում |hetq.am|
20:07 - 09 մարտի, 2021

Դոհայում նախատեսվում է Լավրով-Չավուշօղլու հանդիպում |hetq.am|

hetq.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն կհանդիպեն չորեքշաբթի օրը՝ մարտի 10-ին, Դոհայում։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը։

Հանդիպումը կկայանա Մերձավոր Արևելքի երկրներում Լավրովի այցի շրջանակներում։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ հարցեր են ներառված հանդիպման օրակարգում։

Քաթարում Լավրովին կընդունի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին։ Բացի այդ, Լավրովը բանակցություններ կվարի նաև Քաթարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել