Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը բոլոր առումներով Նիկոլ Փաշինյանի իրավասության շրջանակում է. նախագահի աշխատակազմից պատասխանել են Փաստաբանների պալատի նախագահին
 |tert.am|
19:38 - 09 մարտի, 2021

Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը բոլոր առումներով Նիկոլ Փաշինյանի իրավասության շրջանակում է. նախագահի աշխատակազմից պատասխանել են Փաստաբանների պալատի նախագահին |tert.am|

tert.am: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հրապարակել է ՀՀ նախագահի  աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանի պատասխանը: Նշենք, որ այսօր մի քանի փաստաբաններ դիմել էին ՀՀ նախագահին՝  խնդրելու այսօր դիմել ՍԴ՝ ԶՈւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով:  

Նախագահի անունից Էմիլ Տարասյանի պատասխանում ասվում է, որ ԳՇ պետի պաշտոնավարման հարցն այլևս Նիկոլ Փաշինյանի իրավասության շրջանակում է.«Հանրապետության նախագահը հուսով է, որ Սահմանադրական դատարանի կողմից իր դիմումի վերաբերյալ որոշման կայացումը իրավական որոշակիություն կբերի և կնպաստի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը:

Ներկայումս գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը թե՛ իրավական ընթացակարգերի, թե՛ սահմանադրական պատասխանատվության և թե քաղաքական հետևանքների առումով գտնվում է վարչապետի իրավասության և հայոցողության շրջանակում»:

 

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել