«Խոսրովի անտառ» պետական արգելոցի» տնօրենը վարազի ապօրինի որսի չի մասնակցել
19:14 - 09 մարտի, 2021

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի» տնօրենը վարազի ապօրինի որսի չի մասնակցել

Տարածված տեղեկատվությունը, թե «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը մասնակցություն է ունեցել Սյունիքում վարազի ապօրինի որսի դեպքին, չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին տեղեկացնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը:

«Նշված ժամանակահատվածում արգելոցի փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը գտնվել է աշխատանքի վայրում՝ կատարելով իր աշխատանքային պարտականությունները»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել էր Սյունիքում տեղի ունեցած հնարավոր ապօրինի որսի մասին։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքում վարազի ապօրինի որսի մասնակիցներ էին հանդիսացել նույն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը, ինչպես նաև՝ «Մաքս ֆիշ» ՍՊԸ ղեկավարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել