Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ չունեն խորհրդարանի շենք մտնելու մտադրություն

 |armenpress.am|
19:11 - 09 մարտի, 2021

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ չունեն խորհրդարանի շենք մտնելու մտադրություն |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Դեմիրճյան փողոցում հավաքված անձինք Ազգային ժողովի շենք մտնելու մտադրություն չունեն: Սաղաթելյանը ոստիկաններին հորդորեց սադրանքների չդիմել:

«Մենք խորհրդարանի շենք չենք մտնելու: Հիմա մենք մեկ քայլ հետ կգնանք, բայց ոստիկանությունը թող առաջ չգա: Մենք այստեղ հավաքվելու համար ունենք ընդամենը մեկ նպատակ, մենք տասը օր Բաղրամյան պողոտան փակել ենք, մեր բողոքն են արտահայտել, մենք այս փողոցը պետք է փակ պահենք, որովհետև այս Ազգային ժողովն այլևս անելիք չունի»,- ասաց Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը հավաքվածներին կոչ արեց երկու վրան բերել և տեղադրել Դեմիրճյան փողոցում:

Ավելի վաղ շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան փողոցում հրավիրված հանրահավաքի մասնակիցներին կոչ էր արել փակել Ազգային ժողովի շենքի բոլոր մուտքերը, ինչից հետո քաղաքացիների մի մասը շարժվեց դեպի Դեմիրճյան փողոց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել