Վազգեն Մանուկյանը հավաքի մասնակիցներին կոչ արեց փակել Ազգային ժողովի բոլոր մուտքերը |armenpress.am|
18:44 - 09 մարտի, 2021

Վազգեն Մանուկյանը հավաքի մասնակիցներին կոչ արեց փակել Ազգային ժողովի բոլոր մուտքերը |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան փողոցում հրավիրված հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց փակել Ազգային ժողովի շենքի բոլոր մուտքերը:  Մանուկյանը նշեց, որ պետք է խոչընդոտել ԱԺ շենք պատգամավորների մուտք գործելուն:

«Պետք է չկարողանան այստեղ մտնել: Այս մուտքը փակված է, գնացեք, փակեք այն մուտքերը: Տղերք, առաջ: Այնտեղ էլ վրաններ կխփենք, որպեսզի ոչ մի պատգամավոր չկարողանա մտնել այս շենք: Մենք շրջապատում ենք Ազգային ժողովը, այն կաշխատի միայն այն ժամանակ, երբ կգա ընդունելու մեր ժողովրդի համար հարիր որոշում»,- ասաց Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանը հավելեց, որ անհրաժեշտ է գիշերը 200-400 անձից բաղկացած հերթապահություն սահմանել, որպեսզի մուտքերը շարունակեն մնալ փակ:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել