Մոտակա օրերի ընթացքում տեղի կունենա վճռական հանգուցալուծում․ Վազգեն Մանուկյան |tert.am|
17:43 - 09 մարտի, 2021

Մոտակա օրերի ընթացքում տեղի կունենա վճռական հանգուցալուծում․ Վազգեն Մանուկյան |tert.am|

tert.am: Մոտակա օրերի ընթացքում տեղի կունենա վճռական հանգուցալուծում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն հայրենիքի փրկության շարժման» ղեկավար Վազգեն Մանուկյանը:

«Մենք աշխատում ենք պլան Ա-ով, երբ որ տեղի ունեցավ ԳՇ-ի հայտարարությունը, մենք մեր գործունեությունը ծավալեցինք այդ կետի շուրջ, որովհետև դա շատ վճռական նշանակություն ուներ, իսկ այսօր կամ վաղը դուք կտեսնեք վճռական հանգուցալուծումը»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Նա նաև նշեց, որ բանակը միասնական է և երբևէ չի նահանջելու, այստեղ միայն Օնիկ Գասպարյանի անձի խնդիրը չէ:

«Վստահաբար բանակը չի նահանջելու, քանի որ սա միայն Օնիկ Գասպարյանի հարցը չի, և ամբողջ բանակը դա ընդունում է՝ որպես միասնական կոլեկտիվ հարց, որտեղ նահանջ չի լինելու»,- ասաց նա:

«Հանուն հայրենիքի փրկության շարժման» ղեկավարը նաև նշեց՝ Նիկոլ Փաշինյանը երկար չի կարող պահել իշխանությունը և իշխանությունը պահելու համար կա միայն մեկ տարբերակ:

«Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահել չի կարող, օրեցօր ժողովրդի ավելի լայն շրջանակներ իրեն չեն ընդունում, բոլոր ինստիտուտներն իրեն չեն ընդունում և մնում է մի ձև՝ անցնել բռնապետության, իսկ բռնապետության անցնելու համար իրեն պետք է բանակը»,- ասաց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել