ՍԴ-ն մարտի 2-ից նախագահ Արմեն Սարգսյանից որևէ դիմում չի ստացել |azatutyun.am|
12:11 - 09 մարտի, 2021

ՍԴ-ն մարտի 2-ից նախագահ Արմեն Սարգսյանից որևէ դիմում չի ստացել |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանադրական դատարանը մարտի 2-ից որևէ դիմում չի ստացել նախագահականից։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք բարձր դատարանն ստացել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի առնչությամբ Հայաստանի նախագահի դիմումը։

Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 2-ին հայտարարել էր, որ չի ստորագրում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը և առանձին դիմումով Սահմանադրական դատարան է դիմելու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի առնչությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել