Վրաստանի ընդդիմությունը մարտի 20-ին բողոքի ցույց կկազմակերպի, եթե իշխանությունները չհայտարարեն նոր ընտրությունների մասին |hetq.am|
10:27 - 09 մարտի, 2021

Վրաստանի ընդդիմությունը մարտի 20-ին բողոքի ցույց կկազմակերպի, եթե իշխանությունները չհայտարարեն նոր ընտրությունների մասին |hetq.am|

hetq.am: Վրացական ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Նիկա Մելիային և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հակառակ պարագայում մարտի 20-ին ընդդիմությունը կանցկացնի զանգվածային բողոքի ակցիա։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ մարտի 8-ին լրագրողներին հայտնել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Խատիա Դեկանոիձեն։

«Եթե «Վրացական երազանք»-ը չհամաձայնվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ, ազատ չարձակի քաղբանտարկյալներին, այդ թվում նաև Նիկա Մելիային, ապա մարտի 20-ին մենք կանցկացնենք շատ մեծ բողոքի ակցիա, որը կդառնա Վրաստանի քաղաքացիների պատասխանը իշխանության լպիրշությանը»,- հայտարարել է Դեկանոիձեն։

Վրաստանում քաղաքական ճգնաժամը սկսվել է այս տարվա փետրվարի 23-ից, երբ ոստիկանները ձերբակալել էին ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկա Մելիային՝ 2019 թվականի հունիսին բողոքի ցույցի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների գործով։ Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, քաղաքական գործչին փորձել են բերման ենթարկել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շենքից՝ անկարգությունների գործով 40 000 լարի տուգանքի վճարումից խուսափելու համար։ Մինչ ձերբակալությունը, փետրվարի 18-ին, իշխող թիմի անդամների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, հրաժարական էր տվել երկրի վարչապետ Գեորգի Գախարիան, ինչը պայմանավորված էր ընդդիմադիր քաղաքական գործչի ձերբակալության քաղաքական որոշման հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել