Էրդողանն ու Ջոնսոնը քննարկել են թուրք-բրիտանական հարաբերությունները |tert.am|
10:19 - 09 մարտի, 2021

Էրդողանն ու Ջոնսոնը քննարկել են թուրք-բրիտանական հարաբերությունները |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են առևտրի, զբոսաշրջության, պաշտպանության, գյուղատնտեսության, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, երկկողմ հարաբերությունների զարգացման քայլերի և տարածաշրջանային թեմաները:

Նախագահ Էրդողանը Ջոնսոնին տեղեկացրել է, որ Թուրքիան պատրաստ է այս տարվա երկրորդ կեսին հյուրընկալել թուրք-բրիտանական Թաթլըդիլ համաժողովը, եթե համավարակի պայմանները թույլ տան:

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ ապրիլին կարող են վերսկսվել «անխափան և անվտանգ» զբոսաշրջային ուղևորությունները:

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև Ազատ առևտրի համաձայնագիրը շրջադարձային պահ է երկու երկրների միջև հարաբերություններում `շեշտելով, որ ձեռնարկված քայլերը կնպաստեն 20 միլիարդ դոլար երկկողմ առևտրի ծավալին հասնելուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել