Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների  պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այս պահին Հանրապետության բոլոր շրջաններում տեղում է ձյուն: Առանձին հատվածներում (լեռնային գոտի) նկատվում է ցածր հորիզոնական տեսանելիություն:
 
Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, Հանրապետության բարձրադիր հատվածներում սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:
 
Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ մերկասառույց է: