Բաղրամյան պողոտան չի ազատվելու, մեր գործողություններում նահանջ չի լինելու․ Իշխան Սաղաթելյան |tert.am|
17:43 - 08 մարտի, 2021

Բաղրամյան պողոտան չի ազատվելու, մեր գործողություններում նահանջ չի լինելու․ Իշխան Սաղաթելյան |tert.am|

tert.am: Երկրի նախագահը երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված ունի ամբողջական պատասխանատվություն։ Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իրենք ունեն սցենարներ և գնում են առաջ, իսկ  վաղն ըստ իրավիճակի կորոշեն իրենց քայլերը։ «Իշխանության հետ խոսելու մեկ օրակարգ կա՝  Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Իսկ ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների կոչերին, եթե ինքն ուզում է արտահերթ ընտրություններ, չնայած իմ կարծիքով չի ուզում, դա ընդամենը բլեֆ է, նկատի ունենալով, որ «Հայրենիքի փրկության շարժումը» գտնվում է իր վերելքի վրա, նա կրկին ուզում է  փոխել օրակարգը, և մեզ մտցնել անիմաստ քննարկման մեջ։ Եթե ինքն անկեղծ է, հենց հիմա թող գա Ազգային ժողով, հրաժարական տա և լինեն արտահերթ ընտրություններ»,–ասաց նա և նշեց, որ «Իմ քայլը» խորհդարանական ֆրակցիան պարզապես գերի է Նիկոլ Փաշինյանի ձեռքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել