Սոցիալական ցանցերում եւ որոշ սունկ լրատվականներում տարածվում է մի հրթիռային համալիրի հրթիռի տեսանյութ՝ մեկնաբանությամբ, թե Փաշինյանը ճիշտ էր՝ գտնվել է «Իսկանդերի» չպայթած հրթիռը՝ ինչպես ասում են սիրիայի արաբներն ու քրդերը։

Տեսանյութի սկզբնաղբյուրը սլովակյան Armádny magazín կայքն է, որտեղ տեղադրված տեսանյութում եւ հոդվածում ոչ թե ռուսական «Իսկանդեր» համալիրի հրթիռ է ներկայացված, այլ դարձյալ ռուսական Точка-У տակտիկական հրթիռային համալիրի հրթիռը։

Նախ նշենք, որ սկզբնաղբյուր կայքի՝ օրերս հրապարկված հոդվածի վերնագրում գրված է «Sýrii došla trpezlivosť – balistickými raketami Točka-U zbombardovala protureckých militantov», որը թարգմանաբար նշանակում է «Սիրիան համբերություն չունեցավ. նա «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով ռմբակոծեց հակաթուրքական զինյալներին»։ Այսինքն՝ սլովակյան մասնագիտացված կայքի վերնագրում արդեն իսկ գրված է, որ Սիրիան է հրթիռակոծել, եւ հրթիռակոծել է ոչ թե «Իսկանդերով», այլ «Տոչկա-Ու»-ով։ Նյութում «Իսկանդերի» մասին որեւէ խոսք չկա։

Սակայն եթե կարծենք, թե տեսանյութն առանց մեկնաբանության է հայտնվել հայաստանյան մեդիատիրույթում, ապա դրանում երեւացող հրթիռի վրա նշված է կոդ, որով հնարավոր է պարզել՝ այն որ համալիրինն է։

Нет описания.

Այս պարագայում տեսանյութում երեւացող հրթիռի վրա դաջված է 9M79M: Google որոնողական համակարգով հնարավոր է պարզել, որ այս կոդն ունեցող մասերը «Տոչկա-Ու» տակտիկական հրթիռային համալիրինն են, մասնավորապես, դրանց հիմնական տարրը՝ 9M79M (9M79-1) պինդ շարժիչով բալիստիկ հրթիռը։ «Տոչկա-Ու»-ի բնութագրին ու մարտական օգտագործման մանրամասներին կարող են ծանոթանալ MilitaryArms.ru կայքում։

Բացի այս՝ հոդվածում նշված է, որ տեղացիների փոխանցմամբ՝ խոշոր պայթյունները եղել են սիրիական Ալ-Բաբ եւ Ջարաբլուս բնակավայրերի մոտակայքում, այսինքն՝ Հայաստանից ու Ադրբեջանից կիլոմետրերով հեռու։  

Нет описания.

Այսպիսով, հայաստանյան մեդիատիրույթում տարածվող լուրը, թե սիրիացիները տեսանյութ են տարածել, որտեղ Հայաստանի կիրառած Իսկանդերի հրթիռն է, իրականությանը չի համապատասխանում․ տեսանյութում «Տոչկա-Ու» համալիրի հրթիռ է, իսկ նյութը Հայաստանի հետ կապ չունի։