tert.am: Սիրիայի Համա նահանգում ճանապարհի եզրին տեղադրված երկու ական է պայթել, ինչի հետևանքով առնվազն 18 խաղաղ բնակիչ է զոհվել:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին, միջադեպը տեղի է ունեցել Սալամիա քաղաքից արևելք ընկած հատվածում գտնվող գյուղական համայնքում:
Ականների վրա պայթել են երկու ավտոբուսներ: Կան նաև վիրավորներ, որոնց հոսպիտալացրել են:
comment.count (0)