Արցախի նախագահն այցելել է Մարտունու Կարմիր Շուկա համայնք

20:09 - 07 մարտի, 2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Կարմիր Շուկա համայնք:

«Այսօր այցելել եմ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և բնակիչների հետ տեղում քննարկել օրախնդիր հարցերը: Հերոսական պայքարի գնով պահած համայնքում զարգացման լայնածավալ ծրագրեր ենք նախատեսում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է նա:

«Հակառակորդն ամեն գնով ուզել է Կրասնի Բազարը (խմբ․ - Կարմիր Շուկա բնակավայր) իրենով անել։ Շնորհիվ ձեզ, շնորհիվ մեր տղաների՝ մեր հերոսների, հաջողվել է պահել։ Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ արվում էր, որպեսզի մենք հանձնեինք Կարմիր Շուկան, բայց ասացինք, որ մոռանան այդ մասին, դա բացառվում է։ Հակառակը՝ քաղշին նախարարը հանձնարարություն ստացավ լրացուցիչ ուժեր հավաքելու, ներգրավելու շինարարական աշխատանքներում։

Պետք է հասկանան, որ ամենավատ վիճակում գտնվում է Կարմիր շուկա բնակավայրը, բայց մենք հուսահատված չենք, հակառակը՝ ամենաառաջինը էստեղ ենք շինարարությունը սկսելու։ Առաջիկա 3 տարում պետք է լուծվի տեղահանվածների  հարցը, ապա նրանց բնակարաններիի հարցը, որոնք տուն չունեն։ Նախնական կառուցվում է 140 տուն, բայց ավելին ենք կառուցելու», - բնակավայր կատարած այցի ընթացքում ասել է ԱՀ նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել