Լուրերը, թե իբր Ազատամուտի տարածքներից անցնելու են Ադրբեջանին, իրականության հետ բացարձակ առնչություն չունեն․ Ազատամուտի համայնք
17:58 - 07 մարտի, 2021

Լուրերը, թե իբր Ազատամուտի տարածքներից անցնելու են Ադրբեջանին, իրականության հետ բացարձակ առնչություն չունեն․ Ազատամուտի համայնք

Ազատամուտի համայնքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող լուրերն առ այն, որ Ազատամուտի տարածքներից անցնելու են Ադրբեջանին, իրականության հետ բացարձակ առնչություն չունեն։ Համայնքապետարանի պաշտոնական էջում գրված է․
 
«Հարգելի՛ հայրենակիցներ
 
Վերջին ժամերի ընթացում համացանցում հայտնի տարբեր խմբավորումների կողմից լուրեր են տարածվում՝ Ազատամուտի սահմանների շուրջ լարվածություն առաջացնող։
 
Ազատամուտի համայնքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող լուրերն առ այն, որ Ազատամուտի տարածքներից անցնելու են Ադրբեջանին, իրականության հետ բացարձակ առնչություն չունեն։
 
Ազատամուտի համայնքապետարանը հորդորում է ստահոդ լուրեր տարածողներին՝ մի՛ ներքաշեք Ազատամուտն ու ազատամուտցուն ձեր նեղմիտ քաղաքական խարդավանքների մեջ։Ազատամուտը մշտապես գտնվել ու գտնվելու է պետական ուշադրության ներքո»։
 
 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել