Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերը մարտին համատեղ զորավարժություններ կանցկացնեն
 |tert.am|
12:32 - 07 մարտի, 2021

Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերը մարտին համատեղ զորավարժություններ կանցկացնեն |tert.am|

tert.am: Ռուսաստանի օդային ուժերի և Բելառուսի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունները կանցկացվեն մարտին՝ երկու պետությունների տարածքում: Այս մասին տեղեկացնում է EAdaily լրատվականը`հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

Նախարարության տվյալներով՝ 2021 թվականի խաղաղապահ թեմաներին նվիրված ռուս-բելառուսական առաջին համատեղ մարտավարական զորավարժությունները կանցկացվեն մարտի 9-20-ը Ուլյանովսկի մարզի Պոլիվնո զորավարժարանում:

«Զորավարժությունների ակտիվ փուլը տեղի կունենա մարտի 16-ից 19-ը: Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 400 զինծառայող և Ուլյանովսկի կազմավորման շուրջ 100 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, իսկ բելառուսական կողմից հատուկ գործողությունների ուժերի գվարդիական օդադեսանտային հարձակման կազմավորման ավելի քան 80 զինծառայող»,,-նշել են ՌԴ ՊՆ-ում:




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել