Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 234 նոր դեպք
 |1lurer.am|
11:46 - 07 մարտի, 2021

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 234 նոր դեպք |1lurer.am|

1lurer.am: Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 234 նոր դեպք: Այս մասին այսօր հայտարարել են COVID-19-ի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի գործառնական շտաբում, տեղեկացնում է jnews.ge կայքը:

 
Տվյալները ստացվել են ավելի քան 19,7 հազար թեստերի հիման վրա: Այսպիսով, հայտնաբերման տեմպը մեկ օրում կազմել է 1.47%, միջինը վերջին 14 օրվա ընթացքում `1.55%, իսկ 7 օրվա ցուցանիշը` 1.56% է:
 
Կիրակի առավոտյան Վրաստանում համաճարակի մեկնարկից ի վեր արձանագրված կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը աճել է՝ հասնելով 272 851-ի: Գրանցվել է ևս 9 հիվանդի մահ: Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված ​​մահերի ընդհանուր թիվը կազմում է 3576: Առողջացել է 349 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 266 693 է:
 
Ներկայումս Վրաստանում կա կորոնավիրուսի 2556 ակտիվ դեպք, որից 1410-ը (ավելի քան 55%) բուժվում է հիվանդանոցներում, 1013 (մոտ 40%) տանը և 133 քովիդ հյուրանոցներում ՝ բժիշկների հսկողության տակ: 267պացիենտի վիճակը գնահատվում է ծանր, 78 հոգի միացած են արհեստական շնչառության սարքերին:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել