Ֆիզուլիի և Ջաբրայիլի դիրքային հատվածներից հայտնաբերվել է 2 զոհվածի աճյուն |armenpress.am|
17:48 - 06 մարտի, 2021

Ֆիզուլիի և Ջաբրայիլի դիրքային հատվածներից հայտնաբերվել է 2 զոհվածի աճյուն |armenpress.am|

armenpress.am: Մարտական գործողությունների Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ)  ուղղություններով մարտի 6-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել են 2 զոհվածի աճյուն: Այս մասին տեղեկացրեց Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Զոհվածների աճյունները հայտնաբերվել են ռազմագործողությունների դիրքային հատվածներից. ըստ ամենայնի՝ մարտական գործողությունների մասնակիցներ են: Աճյունների ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Մարտի 5-ին հարավային ուղղությամբ իրականացված որոնումներն արդյունք չեն տվել»,-մանրամասնեց Թադևոսյանը՝ հավելելով, որ որոնողական աշխատանքները կվերսկսվեն մարտի 8-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել