Նոր ներդրումներ կաթի վերամշակման ոլորտում. Արման Խոջոյան
16:32 - 06 մարտի, 2021

Նոր ներդրումներ կաթի վերամշակման ոլորտում. Արման Խոջոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ կաթի վերամշակման ոլորտում նոր ներդրումներ են իրականացվում:

«Նոր ներդրումներ կաթի վերամշակման ոլորտում:

«Բարի սամարացի» կազմակերպությունն արդեն կաթնամթերք էլ է արտադրելու՝ համաշխարհային առաջատար կազմակերպությունների տեխնոլոգիան ներդնելով հայկական արտադրության մեջ: Շուրջ 45 նոր աշխատատեղ և առաջիկա 2 ամսում ևս ավելացում:

Հատկանշական է, որ կազմակերպությունն օրական 2-4 տոննա կաթ հետ է վերադարձնում ցածր որակի պատճառով»,- գրել է Արման Խոջոյանը Ֆեյսբուքի իր էջում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել