Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 355 նոր դեպք |aliq.ge|
15:26 - 06 մարտի, 2021

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 355 նոր դեպք |aliq.ge|

aliq.ge: Մարտի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 272 617 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 19 737 թեստավորում, որից 12 307 -ը հակամարմինների թեստով,  7 430 -ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 91 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 266 344 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 4  մարդ, ընդհանուր՝ 3 567:

Դրականության ցուցանիշը՝ օրական 1.8 %, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1.6 %, վերջին 7 օրվանը՝ 1.44%:

Կորոնավիրուսի տարածման պատկերն ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 176
  • Աջարիա — 17
  • Իմերեթի — 48
  • Քվեմո Քարթլի — 8
  • Շիդա Քարթլի —30
  • Գուրիա — 14
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 23
  • Կախեթի — 19
  • Մցխեթա Մթիանեթի — 6
  • Սամցխե-Ջավախեթի — 4
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 10:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել