Հավանական է, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի 2022 թվականին․ ԱՀԿ |hetq.am|
22:37 - 05 մարտի, 2021

Հավանական է, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի 2022 թվականին․ ԱՀԿ |hetq.am|

hetq.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բաժանմունքի ղեկավար Հանս Կլյուգեն "Welt" պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ COVID-19-ի համավարակը կարող է ավարտվել արդեն 2022 թվականին։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։

«Ես ելնում եմ նրանից, որ 2021 թվականը կլինի COVID-ի ևս մեկ տարի։ Սակայն այն կլինի առավել կանխատեսելի և կառավարելի։ 2020 թվականը terra incognita (խմբ. անծանոթ երկիր) էր, գիտական և քաղաքական անհայտություն։ Մեկ տարի անց մենք ավելի շատ բան կիմանանք։ Մենք ունենք գործիքներ, ախտորոշիչ ծրագրեր և պատվաստանյութեր»,- նշել է նա։

Կլյուգեն ընդգծել է, որ իր աշխատանքում կարևոր է պլանավորումը, այդ իսկ պատճառով ենթադրում է, որ հաջորդ տարվա սկզբին համավարակը կավարտվի։ «Ինչը չի նշանակում, որ վիրուսը կանհետանա։ Սակայն, հույս ունեմ, որ այդ պահին միջամտության կարիք չի լինի»,- հավելել է նա։ Ընդ որում, Կլյուգեն նշում է, որ այս հարցում անհրաժեշտ է «եվրոպական համերաշխություն»։ Անթույլատրելի է, որ հարուստ երկրները պատվաստվեն, իսկ մյուսները՝ ոչ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել