Լավ բիզնես հնարավորություններ հայ արտադրողների համար. Վահան Քերոբյան
22:17 - 05 մարտի, 2021

Լավ բիզնես հնարավորություններ հայ արտադրողների համար. Վահան Քերոբյան

Այսօր կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիայի նախարար Վահան Քերոբյանը:

«Oրակարգում ընդգրկվել էր նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 76 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը, որն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի:

Հայկական արտադրողները հնարավորություն կունենան բարելավել իրենց դիրքերը ոչ միայն հայկական, այլև ողջ ԵԱՏՄ տարածքում։

Էկոնոմիկայի նախարարությունն հաջորդ շաբաթ արդեն կպատվիրի մանրազննին հետազոտություն, որպեսզի ավելի կոնկրետ բացահայտի, թե որ ոլորտներում և որ արտադրողներով մենք կկարողանանք բարելավել մեր դիրքերը»,- գրել է նախարարը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել