Փետրվարի 25-27-ը ԱԳՆ-ն միջազգային լրատվամիջոցներից 62 հայտ է ստացել՝ հայաստանյան իրադարձությունները լուսաբանելու համար
 |news.am|
20:08 - 05 մարտի, 2021

Փետրվարի 25-27-ը ԱԳՆ-ն միջազգային լրատվամիջոցներից 62 հայտ է ստացել՝ հայաստանյան իրադարձությունները լուսաբանելու համար |news.am|

news.am: Փետրվարի 25-ից 27-ը ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը միջազգային լրատվամիջոցներից 62 հայտ է ստացել՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու համար։ Այս մասին ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Լրատվամիջոցները մեծամասամբ ներկայացնում են միջազգային հեղինակավոր գործակալություննները, ինչպիսին են՝ «Ասոշիեյթիդ պրեսը», «Ռաշա թըդեյը», «Ֆրանս պրեսը»։

Այդ ժամկետներից հետո այլ լրատվամիջոցներ եւս հայտ են ներկայացրել, սակայն ԱԳՆ-ը դեռ վերջնական տվյալներ չունի, թե ընդհանուր առմամբ մինչեւ օրս քանի արտասահմանյան լրատվամիջոց է հայտ ներկայացրել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել