ՄԻՊ. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի |hetq.am|
14:49 - 05 մարտի, 2021

ՄԻՊ. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի |hetq.am|

hetq.am: «Ադրբեջանում բարձր մակարդակ ունի հայատյացությունը եւ թշնամանքի կազմակերպված քարոզի աստիճանը, որն ունի նաեւ ինստիտուցիոնալ նշանակություն»,- նշեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ Սյունիքի մարզում 

բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու վերաբերյալ ասուլիսի ընթացքում։ Ապա ներկայացրեց Ադրբեջանի հայատյացության դրսևորման մի քանի օրինակ, որոնք հնչել են պետական մակարդակով, ինչպիսիք են՝ «ադրբեջանական զինվորները հայերին վռնդում են շների պես», «մենք շարունակելու ենք վռնդել այդ սուտասաններին», «նրանք ոչ խիղճ ունեն, ոչ բարոյականություն, նույնիսկ ուղեղ չունեն», «Երեւանը մեր պատմական հողն է, եւ մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ պատմական հողեր, դա մեր քաղաքական եւ ռազմավարական նպատակն է, եւ մենք պետք է աստիճանաբար մոտենանք դրանց»….։

ՄԻՊ-ը նշեց, որ սոցցանցերով այդ խոսքերը տարածողներն իրական օգտատերեր են։ Արման Թաթոյանը ներկայացրեց նաեւ սոցցանցերում տարածված տեսանյութեր, որտեղ երեւում են խոշտանգման դեպքեր։ «Մեզ համար կարեւոր նշանակություն ունի այն, որ այս զինվորականները, որոնք խոշտանգել են մեր հայրենակիցներին, օգտագործում են այն նույն բառերը, որոնք օգտագործում է Ադրբեջանի նախագահը»,- նշեց ՄԻՊ-ը։

Ապացույցների մյուս խումբը վերաբերում է կրակոցներին։ Թաթոյանն անդրադարձավ հակառակորդի կողմից արձակված կրակոցներին՝ Սյունիքի մարզի հարակից գյուղերի ուղղությամբ։ Ներկայացրեց տեսանյութ, որտեղ կրակոցներ են լսվում Կապան համայնքի Ագարակ եւ Եղվարդ գյուղերից ընդամենը 1 կմ հեռավորության վրա։ Պաշտպանի խոսքով՝ վերջին օրերին եւս կրակոցներ են լսվել Ներքին Հանդ, Ագարակ, Եղվարդ, Շիկահող, Սրաշեն գյուղերի ուղղությամբ։ Ներկայացրեց նաեւ այն զինատեսակները, որոնցով Ադրբեջանի զինվորները կրակում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել