Առաջարկվում է 6 ամսով երկարաձգել Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը |armenpress.am|
13:47 - 05 մարտի, 2021

Առաջարկվում է 6 ամսով երկարաձգել Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը նախատեսվում է երկարաձգել 6 ամսով:

Այս մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու հարցը հավանություն ստացավ հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում:

«Հանձնաժողովը ձևավորվել է այն ժամանակահատվածում, երբ Ազգային ժողովը պատրաստվում էր գնալ հերթական արձակուրդ, այնուհետև պատերազմական իրավիճակում անհնար է եղել գործունեություն ծավալելը, և շատ աշխատանքներ մնացել են առկախված: Նաև մեր ամբողջական աշխատանքները վերջնականացնելու նպատակով քննիչ հանձնաժողովին անհրաժեշտ է լրացուցիչ 6 ամիս՝ այդ աշխատանքներն ամփոփելու համար»,- նշեց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել