Բելառուսը Լիտվային խնդրել է արտահանձնել Տիխանովսկայային |tert.am|
13:30 - 05 մարտի, 2021

Բելառուսը Լիտվային խնդրել է արտահանձնել Տիխանովսկայային |tert.am|

tert.am: Բելառուսի գլխավոր դատախազությունը պաշտոնական դիմում է ուղարկել Լիտվա՝ ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային արտահանձնելու վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դատախազությունը նշել է, որ իրենք ստիպված են եղել խնդրել Վիլնյուսին արտահանձնել քաղաքական գործչին՝ հայրենիքում «իշխանության կարգի, հասարակական անվտանգության և պետության դեմ ուղղված հանցագործություններ» կատարելու համար։ 

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 21-ին գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել Տիխանովսկայայի և այլ ընդդիմադիրների նկատմամբ՝ ծայրահեղական խմբավորում ստեղծելու դեպքի առթիվ: Դրանից առաջ վարույթներ էին հարուցվել բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի գործունեության փաստի վերաբերյալ: Նախագահի նախկին թեկնածուն հերքում է իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները:

Մարտի 2-ին Լիտվայի իշխանությունները հրաժարվել էին նախապես արտահանձնել քաղաքական գործչին և հայտարարել, որ երբեք չեն արտահանձնի հայրենիքում ընդդիմական գործունեության համար հետապնդվող անձանց:

«Մինսկը դա լավ գիտի», - ասվում է Լիտվայի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել