Մեկ օրվա ընթացքում Երկրի վրա տեղի է ունեցել մոտ 150 երկրաշարժ |tert.am|
09:50 - 05 մարտի, 2021

Մեկ օրվա ընթացքում Երկրի վրա տեղի է ունեցել մոտ 150 երկրաշարժ |tert.am|

tert.am: Հինգշաբթի` մարտի 4-ին գրեթե 150 երկրաշարժ է տեղի ունեցել մոլորակի ամբողջ տարածքում: Դրանցից ամենաուժեղը՝ 7,3-ից 8,1 մագնիտուդ ուժգնությամբ, գրանցվել է Նոր Զելանդիայի ափերի մոտ, հայտարարվել է ցունամիի վտանգ: Այս մասին գրում է korrespondent.net կայքը:

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ տարբեր ուժգնության ցնցումներ են զգացվել Իսպանիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Հունաստանում, Արևմտյան Թուրքիայում, Իսլանդիայում, Նիկարագուայում, Նոր Զելանդիայում և այլ երկրներում:

Այս կապակցությամբ Պերուի, Չիլիի, Ֆրանսիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի իշխանությունները ցունամիի սպառնալիքի պատճառով ափամերձ տարածքում բնակվող քաղաքացիներին կոչ են արել տարհանվել:

Միևնույն ժամանակ, ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, ամերիկացի սեյսմոլոգներն արդեն հայտնել են առաջին ցունամիի մասին. 0,03 մ բարձրությամբ ալիքներ են գրանցվել խաղաղօվկիանոսյան  Տոնգա Թագավորության մայրաքաղաք Նուկուալոֆայի շրջանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել