Վրաստանում մարտի 8-ից կվերացվեն մի շարք սահմանափակումներ
 |aliq.ge|
21:59 - 04 մարտի, 2021

Վրաստանում մարտի 8-ից կվերացվեն մի շարք սահմանափակումներ |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ հաջորդ շաբաթ երկրում կշարունակվի կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված սահմանփակումների փուլային վերացման գործընթացը:

Մարտի 1-ից երկրում մի շարք սահմանափակումներ վերացվեցին: Արգելքների մեղմացման հաջորդ փուլը կմեկնարկի մարտի 8-ին:

Մարտի 8-ից երկրում՝

  • կսկսեն գործել լեռնային հանգստավայրերում առկա ճոպանուղիները,
  • ռեստորաններն ու սննդի կետերը հաճախորդներին կկարողանան սպասարկել նաև փակ տարածքներում, բացի շաբաթ և կիրակի օրերից,
  • խանութները, առևտրի կենտրոններն ու շուկաները մարտի 8-ից կաշխատեն նաև շաբաթ և կիրակի օրերին:

Վրաստանում ուժի մեջ է մնում երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը, ինչպես նաև բազմամարդ հանրային միջոցառումների անցկացման արգելքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել