ԱՊՀ երկրները մտադիր են Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով ստեղծել |hetq.am|
21:12 - 04 մարտի, 2021

ԱՊՀ երկրները մտադիր են Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով ստեղծել |hetq.am|

hetq.am: ԱՊՀ անդամ երկրները մտադիր են ստեղծել Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով, որպեսզի կանխեն իրավապաշտպանական ոլորտի քաղաքականացման փորձերը, ինչպես նաև ամրապնդեն կազմակերպության հեղինակությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությանը։ Վերջինս ամփոփել է փորձագիտական խմբի նիստի արդյունքները, որը Մինսկում անցկացվել է առցանց ձեւաչափով։

«Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրները արդիական են համարում ԱՊՀ Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի գործունեության մեկնարկը։ Կոմիտեի ստեղծման հարցերով փորձագիտական խմբի նիստը կայացել է մարտի 4-ին, Մինսկում։ Հանդիպման ընթացքում թեմայի շուրջ մտքեր են փոխանակվել»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել