Կորոնավիրուսի պատվաստման ծրագիրը մինչև տարեվերջ պետք է ծածկի բնակչության 10-15 տոկոսը |armenpress.am|
17:58 - 04 մարտի, 2021

Կորոնավիրուսի պատվաստման ծրագիրը մինչև տարեվերջ պետք է ծածկի բնակչության 10-15 տոկոսը |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության նախարարությունն արդեն սահմանել է ռիսկային խմբերին, թե ովքեր առաջինը պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ. այդ խմբերում ընդգրկված անձանց պատվաստման ծրագիրը պետք է ծածկի բնակչության թվի 10-15 տոկոսը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Սակայն կախված պատվաստանյութի գնից և մեր հնարավորություններից՝ պետք է ամեն ինչ անենք, որ այս թիվն ընդլայնվի, նախատեսում ենք մինչև տարվա վերջ իրականացնել»,- ասաց նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝ ռուսական «Sputnik V» պատվաստանյութից բացի, ձեռք է բերվելու նաև «AstraZeneca» պատվաստանյութը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել