Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, որից շատ հետ ենք. Փաշինյան |armenpress.am|
17:35 - 04 մարտի, 2021

Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, որից շատ հետ ենք. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Բնակչության թվի և դատավորների թվի հարաբերակցության միջազգային ստանդարտներ կան, և Հայաստանն այդ ստանդարտներից շատ հետ է: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մյուս կողմից դա չի նշանակում, որ այդ թվերը ինքնաբերաբար պետք է տեղայնացվեն. դա թեմա է, որ բազմակողմանի պետք է քննարկենք ու լուծումները գտնենք»,- ասաց վարչապետը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ բնակչություն-դատավորների թիվ հարաբերակցության սխեմայի մեջ պետք է դնել նաեւ մի այլ թիվ՝ արհեստական վեճերի թիվը: «Արհեստական վեճերի թվով, մենք ցավոք սրտի, մոտ չենք դասական իրավիճակին: Այդ իմաստով, պետք է հաշվի առնենք, որ դատական համակարգում ավելորդ ծանրաբեռնվածությունը հանելու պարագայում, մենք վստահ ենք, որ կգանք այդ թվին»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել