Իրանի հետ միջուկային համաձայնագիրը փրկելու հնարավորության պատուհանը դեռևս փակ չէ, սակայն շատ բան ԱՄՆ-ից է կախված. Լավրով |tert.am|
16:54 - 04 մարտի, 2021

Իրանի հետ միջուկային համաձայնագիրը փրկելու հնարավորության պատուհանը դեռևս փակ չէ, սակայն շատ բան ԱՄՆ-ից է կախված. Լավրով |tert.am|

tert.am: Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է փակուղուց դուրս գալ, եթե Վաշինգտոնը Թերանին՝ համաձայնագրին վերադառնալու ԱՄՆ-ի մտադրությունների լրջությունը ցույց տվող ազդանշան ուղարկի։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։

«Միջուկային համաձայնագիրը փրկելու հնարավորության պատուհանը դեռևս փակ չէ: Նախապայմանը 2015 թվականիի համաձայնագրի լիարժեք և հետևողական իրականացումն է՝ դրանք մշակած և կնքած բոլոր երկրների կողմից: Մենք սերտորեն համագործակցում ենք համաձայնագրի անդամ բոլոր պետությունների հետ՝ այդ նպատակին հասնելու համար», - ասել է Լավրովը «Ռուսկայա Միսլ» ամսագրին տված հարցազրույցի ընթացքում: Ըստ Լավրովի, Ռուսաստանը մշտական կապի մեջ է եվրոպացի գործընկերների հետ՝ հնարավոր լուծումներ գտնելու նպատակով, սակայն շատ բան Միացյալ Նահանգներից է կախված:

«Հիմնական կետը Բայդենի վարչակազմի դիրքորոշումն է», – նշել է Լավրովը և հավելել, - «Մեր կողմից մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այս խնդրի շուրջ համաձայնություն ձեռք բերելու հարցում»։

Պաշտոնական Մոսկվան հույս ունի, որ Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ առկա իրավիճակը շուտով դեպի լավը կգնա։ Լավրովն ընդգծել է իրավիճակի կարգավորման հարցում Իրաի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել