Պատգմավորն ահազանգում է Սոթքի ոսկու հանքավայրի մոտ 300 աշխատակցի նախատեսվող կրճատման մասին |armenpress.am|
16:35 - 04 մարտի, 2021

Պատգմավորն ահազանգում է Սոթքի ոսկու հանքավայրի մոտ 300 աշխատակցի նախատեսվող կրճատման մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնում է, որ Սոթքի ոսկու հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջացել, նրանցից մոտ 100-ն արդեն կրճատվել է: Թովմասյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից իր ելույթում:

«Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները հայտնի պատճառներով պատերազմից հետո հարկադիր պարապուրդի մեջ էին գտնվում, քանի որ ամբողջ ծավալով չի աշխատում հանքը, հանքավայրի շահագործումը դադարեցվել է մի մասով, որովհետև հանքավայրի մեծ մասը մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ: Եվ հիմա մոտ 300 աշխատակիցների կրճատմամբ հարց է առաջ եկել, մոտ 100-ը կրճատվել են, մնացածն էլ ընթացքի մեջ են: Սա նշանակում է, որ Վարդենիսի և հարակից շրջանների մոտ 300 ընտանիք մնալու է առանց աշխատանքի»,-ասաց Թովմասյանը:

 

Պատգամավորը նշեց, որ իր հետ կապվել են բազմաթիվ անձինք՝ Վարդենիսից և հարակից շրջաններից, որոնք մտադրություն ունեն իրենց բողոքը արտահայտել՝ տարբեր ակցիաներով, այդ թվում՝ փակելով երկաթգիծը, որտեղով տեղափոխվում է Սոթքի ոսկու հանքավայրի հանքանյութը՝ դեպի Արարատ: Պատգամավորը հույս հայտնեց, որ իր հայտարարությունը կօգնի,որ կառավարությունը որևէ քայլ ձեռնարկի՝ մեղմելու այդ դժգոհությունը, առաջարկելու որևէ տարբերակ: Նրա կարծիքով՝ քաղաքացիներին պետք է օր առաջ այլընտրանք առաջարկել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել