ԱԺ-ն չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին |1lurer.am|
16:20 - 04 մարտի, 2021

ԱԺ-ն չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության արդյունքները: Ըստ այդմ՝ քվեարկությանը մասնակցել են 132 պատգամավորներից 36-ը: 8 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Արմեն Հայկյանցի օգտին քվեարկել է 13 պատգամավոր, Արսեն Մկրտչյանի օգտին՝ 15: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանի դատավորներ չեն ընտրվել, քանի որ ընտրվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի 3/5-րդի կողմ ձայն:

Հիշեցնենք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցել Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել