2018-ին ՀՀ-ում ապաստանի համար ստացվել է 218 դիմում, 2019-ին՝ 247, իսկ 2020-ին՝ 207 դիմում. Արմեն Ղազարյան |tert.am|
15:36 - 04 մարտի, 2021

2018-ին ՀՀ-ում ապաստանի համար ստացվել է 218 դիմում, 2019-ին՝ 247, իսկ 2020-ին՝ 207 դիմում. Արմեն Ղազարյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանից, թե քանի հոգի են օտարերկրյա պետություններից ապօրինի հատել ՀՀ տարածքը և այստեղ ապաստան խնդրել:

«Ունե՞ք նաև ամփոփ տվյալներ թե քանի մարդ է 2021-2020 թվականներին անվերադարձ գնացել Հայաստանից, որպեսզի հասկանանք, թե այդ խոսակցությունները, որ Հայաստանը դատարկվում է՝  թվային լեզվով Հայաստանը դատարկվո՞ւմ է՝ ինչ տեմպերով, ինչ թվերով և ուր ենք հասնելու»,- հարցրեց պատգամավորը:

Արմեն Ղազարյանը պատասխանեց, որ, ընդհանուր առմամբ, վերջին թվի մեջ վերջին երեք տարվա ընթացքում ապօրինի սահմանահատում, օտարերկրյա պետությունների կողմից հետախուզում և Հայաստանի տարածքում քրեական հետապնդման ենթարկվող գործերի 14-15 տոկոսն են կազմում: «2018 թվականին մենք ունեցել ենք 218 ապաստանի դիմում, 2019-ին՝ 247, իսկ 2020 թվականին 207 ապաստանի դիմում»,-հայտնեց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանից անվերադարձ մեկնողներին, ապա ծառայության պետը նշեց, որ մեկնող երկրի միգրացիոն ոլորտի պատասխանատուները որևէ երկրում ուղղակի նման հարցի չեն կարող պատասխանել, նման վիճակագրություն կարող է գեներացվել միայն մուտքի երկրներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել