Եթե լինեն արտահերթ ընտրություններ, կմասնակցեմ. Քոչարյան |tert.am|
14:58 - 04 մարտի, 2021

Եթե լինեն արտահերթ ընտրություններ, կմասնակցեմ. Քոչարյան |tert.am|

tert.am: Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի հանրապետության վարչապետի արտահերթ ընտրություններին, եթե դրանք տեղի ունենան: Այս մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Կարծում եմ, որ բավականաչափ փորձ ունեմ: Համոզվա՞ծ եմ իմ հաղթանակում: Համենայն դեպս, ընտրություններում դեռ պարտված չկամ»,-ասել է Քոչարյանը:

Սակայն, Քոչարյանի խոսքերով, արտահերթ ընտրությունների համար կա միայն մեկ իրավական մեխանիզմ. Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։

Քոչարյանը նաև ավելացրել է, որ մտադիր չէ ստեղծել քաղաքական կուսակցություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել