Ցավում եմ, որ ընտրությունը կատարվում է քաղաքական որոշման արդյունքում. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու |armtimes.com|
14:49 - 04 մարտի, 2021

Ցավում եմ, որ ընտրությունը կատարվում է քաղաքական որոշման արդյունքում. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու |armtimes.com|

armtimes.com: Ես ցավում եմ, որ ընտրությունը օբյեկտիվ չափանիշների հիման վրա չի կատարվում, այլ՝ քաղաքան որոշման արդյունքում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, ըստ որի իշխող խմբակցությունը չի ընտրելու թեկնածուներից ոչ մեկին:

«Ես ինքս՝ որպես թեկնածու ներկայանալով, հասկանում էի, որ գալիս եմ քաղաքական մարմին, և հասկանում էի, որ կարող է լինել ցանկացած որոշում: Ազգային ժողովը, իմ գնահատմամբ, կադրային որոշում է կայացնում, և որոշում է՝ արդյոք անհրաժեշտ է այս կամ այն անձին ներկայացնել Վճռաբեկ դատարան, կամ Ազգային ժողովը կարող է բավարար ձայներ չտալ և այդ անձը շարունակեր աշատել որպես դատավոր»:

Մկրտչյանը հավելեց՝ հասկանում է, որ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք պետք է հետևանքներ ունենային: «Ցավում եմ, որ նման քննարկում տեղի ունեցավ Ազգային ժողովում, մեր թեկնածությունների բովանդակության շրջանակում, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ունեն հետևանքներ՝ գուցե նաև քաղաքական իմաստով: Հասկանում եմ պատգամավորներին, որ իրենք ինչ-որ ձևով պետք է արտահայտեին դա: Չէի ակնկալում, որ այդ արտահայտումը պետք է լինի քվեարկության ձևով, որովհետև քննադատություններ հնչեցին այս քանի օրերի ընթացքում»:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում է տեղի ունեցել, Մկրտչյանն ասաց, որ այդ տեղեկությունները չունեն հենման կետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել