Երկրի բարձրագույն պաշտոնյայի նկատմամբ մահափորձ է իրականացվում, իսկ ձեր կողմից համարժեք գնահատական չի լինում. պատգամավոր |armtimes.com|
12:51 - 04 մարտի, 2021

Երկրի բարձրագույն պաշտոնյայի նկատմամբ մահափորձ է իրականացվում, իսկ ձեր կողմից համարժեք գնահատական չի լինում. պատգամավոր |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովում այօր  շարունակվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը: Թեկնածուները երկուսն են՝ Արսեն Մկրտչյանը և Արմեն Հայկյանցը:

Անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր ելույթում նշեց՝ պետք է կենտրոնանալ այն ուղղությամբ, թե Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները պատրա՞ստ են կրել այն պատասխանատվությունը, որը դրված է  դատական իշխանության վրա. «Որովհետև մենք խնդիր ենք դրել առողջացնել մի համակարգ, որում առողջացման որևէ հնարավորություն չկա: Ամեն դեպքում մենք փորձում ենք: Համակարգը տարիների  ընթացքում այնպես է արատավորվել, որ որևէ գերբնակական ուժով հնարավոր չէ  հետ բերել վստահությունը»:

Բագրատյանը հիշեցրեց թեկնածուներից Արսեն Մկրտչյանի խոսքերը, որ պետք է լինի պատշաճ հարգանք դատարանների նկատմամբ, և  նշեց, որ այդ հարգանքը պետք է վաստակել. «Ինչպե՞ս կարող եք այդ հարգանքը վաստակել, երբ երկրի բարձրագույն պաշտոնյաներից մեկի նկատմամբ մահաձորձ է իրականացվում, իսկ ձեր կողմից համարժեք գնահատական չի լինում: Կարծում եք՝ արդարադատությունն այդքան կտրված պետք է լինի՞ հասարակությունից: Եթե դրվի հանրաքվեի, հարյուր տոկոսով կարող եմ ասել, որ ժողովուրդը կքվեարկի կալանավորման  ու վերջին պատժի օգտին:

Բայց դատարանները որոշեցին, որ իրենք այնքան լոյալ են՝ չեն էլ պատկերացնում գործի լրջությունը: Ինչպես կարող եք դուք այդ հարյուր տոկոսի հարգանքը վաստակել, երբ դուք ակնհայտ սխալ որոշումներ եք ընդունում, որոնց համար իրավաբանական գիտելիքներ պետք չեն: Մեր գործընկերներից մեկի, լրագրողների նկատմամբ էլ է բռնություն լինում, բայց ոչ մի համարժեք գնահատական չի լինում: Սա բումերանգի էֆեկտ է ունենում: Հետագայում, երբ ձեր գործընկերներին վատ բառերով են բնորոշում՝ վնգստացող դատավորներ արտահայտությամբ, դա նրանք վաստակել էին»:

Անկախ պատգամավորն ընգծեց՝ դատարանն էլ իստիտուտ է. «Երբ մի պատգամավոր պատշաճ վարք չի դրսևորում, մենք պատասխանատվություն ենք կրում այդ պատգամավորի համար: Կրում ենք, քանի որ պատգամավորի ինստիտուտը վարկաբեկվում է: Եվ, երբ դատավորները ներկայանում են ԱԺ-ին և ԱԺ-ն ընտրում է նրանց, վաղն այդ դատավորն արդարադատություն չի իրականացնում, ազնիվ չէր լինի՞ այսօր չառադրվելը: Թեկնածուն ավելի լավ է տասի փոխարենը մեկը լինի, բայց մենք վստահ լինենք, որ նա իսկապես արդարադատության համար է, այլ ոչ թե ինչ-որ շահեր սպասարկելու»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել