Շուռնուխի բնակելի տների նախագծերը պատրաստ կլինեն մինչև մարտի վերջ. Ղուլարյան |1lurer.am|
12:05 - 04 մարտի, 2021

Շուռնուխի բնակելի տների նախագծերը պատրաստ կլինեն մինչև մարտի վերջ. Ղուլարյան |1lurer.am|

1lurer.am: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց, թե ինչ փուլում են շինարարական աշխատանքները սահմանամերձ համայնքներում:

«Չինարիում բնակելի տունն արդեն ծածկված է, հիմնական շինարարական աշխատանքներն ավարտված են: Տրամադրվող շուրջ 30 միլիոնով կավարտվեն ներքին հարդարման, անասնագոմի, ցանկապատի բարեկարգման աշխատանքները»,- նշեց Ղուլարյանը՝ հավելելով, որ մինչև աշուն աշխատանքները կավարտվեն:

Այգեպարում աշխատանքներն ընթացքի մեջ են՝ զեկուցեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, դրանք իրականացվում են մարզպետարանի միջոցներով: Այս հատկացումներով կվճարվեն կատարված աշխատանքների դիմաց, և կիրականացվեն մյուս աշխատանքները, որոնք կավարտվեն մինչև տարեվերջ:

«Շուռնուխի բնակելի տների նախագծերը կավարտենք մինչև մարտի վերջ, հիմա ընթանում են պայմանագրերի կնքման աշխատանքները նախագծողի, շինարարի և տեղհսկողի հետ, իսկ ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտված են, շինարարությունն ընթանում է: Այսօր էլ նորից խոսել եմ շինարարի հետ, կմեկնենք տարածք ու կակտիվացնենք աշխատանքները, որ մինչև տարվա վերջ բնակելի տները պատրաստ լինեն»,- նշեց Ղուլարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել